Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տոտալ պատերազմ

Տոտալ պատերազմ
20.09.2019 | 13:00

Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը քիչ հավանական է համարում, որ Եմենի ապստամբ հուսիտները կարող էին ինքնուրույն հարձակվել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա: ԱՄՆ-ի վարկածով՝ հարձակումը կատարել է Իրանը: Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 19-ին CNN-ի եթերում համաշխարհային նոր պատերազմի սկիզբ խոստացավ, եթե ԱՄՆ-ը կամ Սաուդյան Արաբիան վճռեն հարվածել Իրանին: «Ես շատ լուրջ հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, մենք չենք ցանկանում ռազմական դիմակայության մեջ մտնել, բայց մենք չենք տատանվի մեր տարածքը պաշտպանել» ասաց նախարարը: Հարցին՝ ի՞նչ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի հնարավոր հարվածը, նախարարը կարճ պատասխանեց՝ «Տոտալ պատերազմ»: Չորեքշաբթի Սաուդյան Արաբիայի ՊՆ նախարարը լրագրողներին ներկայացրեց դրոնների ու հրթիռների բեկորները, որ օգտագործվել են սեպտեմբերի 14-ին երկրի ամենամեծ նավթագործարանի վրա հարձակման ժամանակ: Նրա խոսքով՝ բեկորներն «անհերքելի» ապացույց են, որ հարձակման հետևում Իրանն է: Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Էր Ռիադում հանդիպեց գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին և ասաց, որ Saudi Aramco ընկերության վրա դրոնների հարձակումը «պատերազմի ակտ» էր:


Սեպտեմբերի 14-ի հարձակման պատասխանատվությունը ստանձնել են շիայական «Անսար ալլահ» խմբավորման ապստամբ հուսիտները: Նրանց հայտարարությամբ՝ հարձակումը պատասխանն է Եմենում Սաուդյան Արաբիայի գործողությունների՝ Էր Ռիադը ԱՄԷ-ի հետ կոալիցիայի անդամ է, որը մի քանի տարի Եմենում հուսիտների դեմ ռազմական գործողություններ է մղում: «Հուսիտները հայտարարում են, որ իրենք են: Դա քիչ հավանական է. Բայց աշխատում է միջազգային հետաքննություն, սպասենք արդյունքներին»՝ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը: Նա գտնում է, որ ապստամբները չեն կարող ինքնուրույն նման ռազմական գործողություն կատարել: Երկուշաբթի Ֆրանսիան Սաուդյան Արաբիա է ուղարկել ՊՆ փորձագետների, որ պետք է օգնեն պաշտոնական հետաքննությանը:
CNews հեռուստաալիքին հարցազրույցում Ժան Իվ Լե Դրանը ասաց, որ հարձակումը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից առաջ հարցեր է հարուցում: Միջազգային մամուլը մինչ այդ ասամբլեայի ընթացքում կանխատեսում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի պատմական հանդիպումը: Գլխավոր ասամբլեան աշխատանքները սկսում է սեպտեմբերի 24-ին:
RFI


Հ.Գ. Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն էլ իր կասկածն էր հայտնել, որ հարձակման հետևում Իրանն է: ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվող միջազգային կոալիցիան ծրագրում է նոյեմբերին սկսել Պարսից ծոցի պարեկումը՝ հայտնել Է Kyodo գործակալությունը: Kyodo-ի աղբյուրի տվյալներով, որ մասնակցել է սեպտեմբերի 16-ին Բահրեյնում անցկացված քննարկումներին, պարեկման համար գործի կդրվի 55 նավ: Քննարկումները եղել են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի նավի վրա, մասնակցել են 28 երկրի, ներառյալ Ճապոնիայի ներկայացուցիչները: Կոալիցիային անդամակցում են Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: ԱՄՆ-ի վարչակազմը ծրագրում է նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ստեղծել միջազգային կոալիցիա, որ Իրանի դեմ միջոցներ կձեռնարկի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը մեղսակցության համար: Սեպտեմբերի 18-ին The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները Թրամփի վարչակազմում, գրել է, որ Թրամփը դեմ է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ուժի ուղղակի կիրառմանը և գերադասում է աջակցել Սաուդյան Արաբիային, եթե որոշի որևէ գործողության դիմել Իրանի դեմ: ԱՄՆ որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընդունում ամերիկյան հետախուզության տվյալները, որ վկայակոչում է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Իրանին մեղադրելով գրոհներին մեղսակից լինելու մեջ: Թրամփը, սեպտեմբերի 18-ին Սան Դիեգոյում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը չի խոսում Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին, բայց խոստացել Է, որ «շատ զգալի» պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի նկատմամբ 48 ժամում: Երեկ Սաուդյան Արաբիան ռմբակոծեց Իրանի ռազմապահեստները Սիրիայի տարածքում: Սա արդեն կոնկրետ գործողություն էր, որ կարող է սադրել Իրանին պատասխան հարվածի: Իդեպ, ԱՄՆ իշխանությունները Իրանի պատվիրակությանը դեռ մուտքի վիզա չեն տվել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ